Իրանն ասել է՝ երբ կհամաձայնի նավթի արդյունահանման ծավալների սառեցմանը
ՄիջազգայինԻրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգենեն հայտարարել է, որ իր երկիրը կարող է միանալ նավթի արդյունահանման ծավալները սառեցնող երկրներին:
«Գազետա»-ն հայտնում է, որ Իրանը պատրաստ է դա անել, երբ իր նավթարդյունահանման ծավալները հասցնի օրական 4 մլն բարելի: Իսկ մինչ այդ, նախարարի խոսքով, Իրանին «պետք է հանգիստ թողնեն»:
Նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցով բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է Ռուսաստանում մարտի 20-ին: