Բալիստիկ հրթիռների փորձարկմամբ պայմանավորված ԵՄ երկրները Իրանի դեմ պատժամիջոցներ չեն առաջարկել. Մոգերինի
ՄիջազգայինԲալիստիկ հրթիռների փորձարկմամբ պայմանավորված Եվրամիության երկրները Իրանի դեմ չեն առաջարկել պատժամիջոցներ:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Նա նաև նշել է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը չի խախտում միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը: «Դա մեր տեսակետն է, չի խախտում համաձայնագիրը»,-ասել է նա` նշելով, որ Եվրամիությունը Իրանից ակնկալում է իր պարտականությունների ամբողջական կատարում: