ՄԱԿ-ի ԱԽ-ում դե Միստուրային խնդրել են երկխոսությանը ներգրավել հնարավորինս շատ սիրիական խաղորդների
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դրական տրամադրվածություն է ստեղծվել Սիրիայի հակամարտության դրական ելքի հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, լրագրողներին հայտարարել է ԱԽ-ն նախագահող անգոլացի դիվանագետ Իսմայել Գասպար Մարտինսը:
Մարտի 14-ին գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ կայացած գրեթե երեքժամյա խորհրդակցությունից հետո, որը զեկուցել է Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ բանակցությունների վերագործարկման մասին, նա նշել է մերձավորարեւելյան երկրում ճգնաժամի քաղաքական կարգավորման անցնելու նոր միտումը:
«Ես ցանկանում եմ ձեզ ասել, որ Խորհրդում դրական տրամադրվածություն Էր տիրում Սիրիայի իրադրության կարգավորման հարցում»,- ասել է Իսմայել Գասպար Մարտինսը: Նրա խոսքով՝ բանավեճի ընթացքում ԱԽ-ի անդամներն ուշադրություն են դարձել Սիրիայից իր զորքերի հիմնական մասի դուրսբերումն սկսելու Ռուսաստանի որոշման վրա, ինչպես նաեւ հորդորել են հակամարտության կողմերին՝ բանակցությունները վարել կառուցողական ոգով եւ օժանդակել բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելուն:
ԱԽ-ի նախագահը հայտնել է, որ դե Միստուրային խնդրել են երկխոսությանը ներգրավել հնարավորինս շատ սիրիական խաղորդների: Դա, նախ եւ առաջ, վերաբերում է սիրիացի քրդերին, որոնք Թուրքիայի պատճառով առայժմ լիարժեք չեն մասնակցում բանակցային գործընթացին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: