Ադրբեջանի դրոշի հրապարակը մնացել է առանց դրոշի
ՄիջազգայինԲաքվի կենտրոնում գտնվող Ադրբեջանի պետական դրոշի հրապարակում դրոշաձողը մնացել է առանց դրոշի:
Ինչպես հաղորդում է Արմենպրես-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, դրոշաձողից դրոշն անհայտ պատճառով հանվել է:
Նշվում է, որ սովորաբար պետական դրոշն իջեցվում է երկրում սուգ հայտարարվելու կամ ուժգին քամու ժամանակ: Սակայն, Ադրբեջանում սուգ չի հայտարարվել, եղանակն էլ քամոտ չէ: «Այդ պատճառով, հասկանալի չէ, ինչ առիթով է հանվել Ադրբեջանի պետական դրոշը», - տարակուսանք են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները: