Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում Շըրնաքում և Հաքքարիում
ՄիջազգայինԹուրքիայի զինված ուժերը Հաքքարի և Շըրնաք նահանգներում լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պար բերականը:
Ռազմական գործողություններին մասնակցում են նաև զրահամեքենաներ: Գործողությունների ընթացքում Հաքքարիի Յուքսեքօվա գավառում և Շըրնաք նահանգի կենտրոնում՝ Շըրնաք քաղաքում, որտեղ հայտարարված են փողոց դուրս գալու արգելքներ, լսվել են պայթյունների ու կրակոցների ձայներ: