Դիարբեքիրի հերթական գավառում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
ՄիջազգայինԴիարբեքիրի Բաղլար գավառում մարտի 15-ից հայտարարվել է փողոց դուրս գալու արգելք: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:
Տեղական իշխանություններն արգելքի հայտարարումը պայմանավորել են Բաղլարում ահաբեկչության բարձր սպառնալիքի առկայության փաստով: Փողոց դուրս գալու արգելքը կհանվի միայն այդ մասին համապատասխան հայտարարության հնչեցումից հետո: