Բեռլինում պայթյունից հետո ահաբեկչական հետք չի հայտնաբերվել
ՄիջազգայինԲեռլինում ավտոմեքենայի պայթյունի կապակցությամբ ահաբեկչության վարկածը քիչ հավանական Է:
Այդ մասին մարտի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Գերմանիայի մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
«Չկան այն բանի վկայություններ, որ պայթյունի պատճառը կարող Էր լինել ահաբեկչական ակտիվությունը»,- նշել են իրավապահ մարմիններում:
Առավոտյան Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում պայթել Է ընթացքի մեջ գտնվող մի ավտոմեքենա, զոհվել Է վարորդը: