ԵՄ-Թուրքիա համաձայնությունը վտանգված է. The Daily Telegraph
ՄիջազգայինՓախստականների հետ կապված ճգնաժամը լուծելու նպատակով Թուրքիայի և Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնությունը վտանգված է:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph թերթը:
Դրա համար որպես հիմնավորում թերթը նշում է Անկարայի կողմից Բրյուսելին «շանտաժի ենթարկելու» պնդումները եւ փախստականներին Գերմանիայից Թուրքիա ուղարկելու հետ կապված օրենսդրական անհանգստությունները:
Թերթը գրում է, որ համաձյանգրին վետո դնելու սպառնալիքով հանդես է եկել Կիպրոսի Հանրապետությունը: Ֆրանսիան եւ Չեխիայի Հնարապետությունը Թուրքիային մեղադրել են «Եվրոպային շանտաժի ենթարկելու» մեջ, Եվրոպայի որոշ ղեկավարներ էլ համաձյանգիրն «ապօրինի» են անվանել:
Refirm եվրոպական կենտրոնի փախստականների գծով մասնագետ Կամինո Մորտեզա-Մարտինեսըփախստականների վերադարձի հետ կապված ԵՄ-Թուրքիա համաձայնության գնահատականում ասել է. «Այս համաձայնագիրը ստորագրելուց առաջ բավականաչափ չի քննարկվել: Կողմերը համաձայնագրի հեռեւանքների պայմանների մասին սկսել են մտածել այն հրապարակելուց հետո: Այնինչ, կարճ ժամանակում լուծման կարիք ունեցող մեծ թվով հարցեր կան»: