Արգենտինայում չինական նավ Է ջրասույզ արվել, Պեկինը բողոքում Է
ՄիջազգայինՉԺՀ-ն բողոք Է հայտնել Արգենտինային՝ այդ երկրի առափնյա պահպանության ուժերի կողմից չինական ձկնորսական նավի խորտակման կապակցությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«ԱԳՆ-ն եւ Արգենտինայում Չինաստանի դեսպանությունը շտապ կարգով բողոք են հայտնել արգենտինական կողմին՝ խորն անհանգստություն հայտնելով միջադեպի կապակցությամբ»,- ասել Է նա: Դիվանագետը նշել Է, ՉԺՀ-ն Բուենոս Այրեսից պահանջել Է «հանգամանորեն հետաքննել պատահարը» եւ «գործուն միջոցներ ձեռնարկել ապագայում նման միջադեպերի կանխման համար»:
Ինչպես մարտի 15-ին հայտնել Է Արգենտինայի առափնյա պահպանության մամուլի ծառայությունը, չինական ձկնորսական նավը ջրասույզ են արել հարավամերիկյան հանրապետության բացառիկ տնտեսական գոտում, որտեղ այն ապօրինի ձկնորսություն Էր անում, անձնակազմը փրկվել Է:
Սա արգենտինական ջրերում չինական նավի հետ կապված արդեն երկրորդ միջադեպն Է վերջին մի քանի օրվա ընթացքում: Անցյալ շաբաթ առափնյա պահպանությունը կրակ Էր բացել մի այլ ձկնորսական առագաստանավի վրա, որը կաղամարների ապօրինի որս Էր անում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: