«Մոսկվա-Կահիրե» խումբը ՄԱԿ-ի դեսպանորդին ներկայացրել է Սիրիայում քաղաքական անցման յոթ սկզբունքներ
Միջազգային«Մոսկվա-Կահիրե» սիրիական ընդդիմության պատվիրակությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրային փաստաթուղթ է ներկայացրել երկրում քաղաքական անցման յոթ սկզբունքների վերբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, հայտնել է Ժնեւի միջսիրիական բանակցություններում «Մոսկվա-Կահիրե» խմբի ղեկավարներից մեկը՝ Կադրի Ջամիլը:
«Մենք հանդիպում անցկացրեցինք դե Միստուրայի հետ, ներկայացրինք փաստաթուղթ, որը բովանդակում Է Սիրիայում քաղաքական անցման յոթ սկզբունք,-ասել է նա:- Խոսքը նոր սահմանադրությանը, ընտրություններին, կառավարող մարմնիմ վերաբերող առաջարկությունների մասին Է»:
Սկզբունքները ներկայացված են խմբի կողմից տարածված փաստաթղթում: Դրանում ընդգծվում է, որ բանակցությունների արդյունքում կողմերը պետք է պայմանավորվածության հասնեն անցումային կառավարական մարմնի ստեղծման շուրջ, որի ստեղծման եւ աշխատանքի մանրամասները պետք է որոշվեն քննարկումների ընթացքում: Նաեւ անհրաժեշտ է համաձայնության հասնել այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա ավելի ուշ կմշակվի Սիրիայի սահմանադրությունը:
Առաջարկությունների ցուցակում նշվում է, որ անցումային կառավարական մարմինը ձեւավորելիս հարկ է ղեկավարվել «հավասար ներկայացուցչության եւ ընդհանուր համաձայնության» սկզբունքով:
«Մոսկվա-Կահիրե» խմբի պատվիրակությունը դարձել է Ժնեւի բանակցությունների մասնակիցներից առաջինը, որը հրապարակել է քաղաքական անցման սկզբունքները: Սիրիայի կառավարության եւ Բանակցությունների բարձրագույն կոմիտեի կողմից ներկայացված սիրիական ընդդիմության պատվիրակությունները պատրաստել են համապատասխան փաստաթղթեր, սակայն առայժմ դրանք ներկայացրել են միայն դե Միստուրային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: