Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը ցած Է ընկել 69 ռուբլուց
ՄիջազգայինՄոսկվայի բորսայում մարտի 17-ին սակարկությունների սկսվելուց հետո ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ նվազել Է 26 կոպեկով եւ կազմել 68,86 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը ռուսական արժույթի նկատմամբ նվազել Է 59 կոպեկով եւ հասել 76,93 ռուբլու նշագծին, տեղեկացնում Է Արմենպրես-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ռուբլին դոլարի նատմամբ ամրապնդվել Է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Համերկրային պահուստային համակարգը որոշեց բազային տոկոսադրույքը թողնել նախկին՝ 0,25-0,5 մակարդակի վրա:
Մարտի 16-ին Brent նավթի գինը գերազանցել Է 40 դոլարի նշագիծն այն բանից հետո, երբ 15 պետություններ հավաստեցին իրենց մասնակցությունը նավթ արտահանող երկրների հանդիպմանը, որը ապրիլի 17-ին տեղի Է ունենալու Քատարի մայրաքաղաք Դոհայում: