Գերմանիան փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում
ՄիջազգայինԱնվտանգության նկատառումներից ելնելով՝ Գերմանիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնել է, որ որոշում է կայացրել փակել Անկարայում Գերմանիայի դեսպանատունն ու Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսությունը, ինչպես նաև երկու քաղաքներում գերմանական դպրոցները` անվտանգության նախազգուշացում ստանալուց հետո: «Կան որոշ հստակ ցուցումներ այն մասին, որ Թուրքիայում մեր ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակում է սպասվում»,- Բեռլինում լրագրողներին ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Նա տեղեկացրել է, որ անվտանգության մարմինները փորձում են ավելի շատ տեղեկատվություն հավաքել: Շտայնմայերը չի հստակեցրել, թե որքան ժամանակ են ներկայացուցչությունները փակ մնալու: