Թուրքիայի ԱԳՆ-ն հիստերիայի մեջ է Ցեղասպանության մասին Հունաստանի ղեկավարների հայտարարություններից
ՄիջազգայինՊաշտոնական Անկարան հիստերիայի մեջ է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և վարչապետ Ալեքսիս Ցիպրասի վերջին հայտարարություններից Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այդ հայտարարութ յունները որակել է որպես «թուրքական ինքնության դեմ ուղղված հիվանդագին մոտեցման արդյունք»: Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը Հունաստանի ղեկավարների հայտարարություններն «իրականությունից կտրված, միակողմանի և անօրինական» է անվանել: