Դիարբեքիրում կառավարական տան մոտ պայթուցիկով մեքենա են հայտնաբերել
ՄիջազգայինԴիարբեքիրի Հանի գավառում գտնվող կառավարական տան մոտակայքում իրավապահ մարմինները պայթուցիկով մեքենա են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեպքի վայր եկած մասնագետները կարողացել են վնասազերծել պայթուցիկը: Ավտոմեքենան ուսումնասիրության համար տեղափոխվել է անվտանգության վարչություն: