Էրդողանն արտասվել է Գալիպոլիի տոնակատարության ժամանակ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողացել զսպել արցունքները Չանաքքալեի միջոցառման ժամանակ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Էրդողանն արտասվել է, երբ իմամ հաթիփ դպրոցի (իսլամական կրթօջախներ) սաներից մեկը սկսել է արտասանել «Աղոթք» խորագիրն ունեցող բանաստեղծություն: