Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Փարիզի ահակեբչության գլխավոր կասկածյալներից մեկին
ՄիջազգայինԲրյուսելի Մոլենբեկ արվարձանում բելգիական ոստիկանության և հատուկ ջոկատայինների իրականացրած հակաահաբեկչական գործողության արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել է 2015թ-ի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահակբեկչության կազմակերպիչներից Սալահ Աբդելսամը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Բելգիայի ապաստանի և միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«Մենք վերցրինք նրան»:

Սալահ Աբդելսամը փարիզյան ահաբեկչության գործով հիմնական կասկածյալներից մեկն է: Նրա հայտնաբերմանը նախորդել է հատուկ գործողություն Մոլենբեկում, որն անձամբ ղեկավարելու համար ԵՄ գագաթնաժողովը վաղաժամ լքել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ: Այն տան շրջապատում, որում թաքնվում էր Աբդելսամը, իրավապահները անվտանգության գոտի էին ստեղծել` սահմանափակելով քաղաքացիական անձանց տեղաշարժը: