Ռուսաստանի ԱԳՆ. Կանադական նոր պատժամիջոցներին հակամիջոցներ կհետեւեն
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳՆ-ում «հիասթափությամբ» են ընկալել Կանադայի կողմից ռուսաստանյան մի շարք իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու որոշումը, հայտնում է նախարարության կայքը:
«Հակառակ Ջ.Տրյուդոյի նոր կառավարության` միջազգային ասպարեզում համագործակցության ոգով գործելու ձգտման վերաբերյալ հայտարարություններին, Օտտավան շարունակել է բացասական տրամադրությունների բորբոքումը», — ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է Gazeta-ն:
ԱԳՆ-ում նոր պատժամիջոցների ներմուծումը բացատրել են «հայացքը Վաշինգթոնին ուղղելու սովորությամբ» եւ «սեփական հակառուսաստանյան լոբբիի պահանջները բավարարելու ցանկությամբ»:
Նախարարությունից նաեւ հավելել են, որ այդ «ոչ բարեկամական քայլին» հակամիջոցներ կհետեւեն: