ՌԴ ֆինանսների նախկին նախարարը չի բացառում, որ նավթի գինը կարող է 30 դոլարից էլ նվազել
ՄիջազգայինՌուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կանխատեսում է, որ նավթի գինը մոտակա 2 տարում կտատանվի 30-50 դոլարի սահմաններում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ընդ որում, Կուդրինը չի բացառում, որ նավթի գինը 30 դոլարից էլ կնվազի:
«Մոտավորապես 2 տարի մենք դեռ գործ կունենանք այդ տատանումների հետ: Գինը կարող է 30 դոլարից իջնել, հետո հասնել 50 դոլարի: Դա նոր առաջարկի եւ պահանջարկի հարմարվողականության հետեւանք է»,- նշել է նա:
Կուդրինի կարծիքով նավթի գները չեն վերադառնա 2014թ. նախաճգնաժամային մակարդակին: Դա պայմանավորված է զարգացման նոր տեխնոլոգիաներով եւ առաջին հերթին այլընտրանքային էներգիայի ոլորտում նորամուծություններով: