Իրաքի զինվորականները սկսել են Հիթ քաղաքի ազատագրումը ԻՊ-ից
ՄիջազգայինԻրաքի զինվորականները շաբաթ օրը ակտիվ գրոհ են սկսել Անբար շրջանի՝ անցած տարվա վերջում ազատագրված մայրաքաղաք Էր Ռամադիից արևմուտք գտնվող Հիթ քաղաքի շրջակայքում՝ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու նպատակով, հաղորդում է РИА Новости-ն:
Հիթ քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է առավոտյան անվտանգության ուժերի մասնակցությամբ և միջազգային կոալիցիայի և Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների աջակցությամբ: Այդ մասին հայտնել է Անբար շրջանի խորհրդի նախագահ Սաբահ Կարհուտը:
Նա հայտնել է, որ ուժերը գրոհը սկսել են արևմուտքից քաղաքի կենտրոնական հատվածների ուղղությամբ: Միևնույն ժամանակ կոալիցիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են ԻՊ-ի դիրքերը՝ նրանց պատճառելով զգալի կորուստ: