Դոնի Ռոստովում՝ Boeing-ի վթարի վայրում, որոնողական աշխատանքների հիմնական մասն ավարտվել է
ՄիջազգայինԴոնի Ռոստովում կործանված Boeing 737-800-ի վթարի վայրում որոնողական աշխատանքների հիմնական մասն ավարտվել է: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը, փոխանցում է RIA Novosi-ն:
«Որոնողական աշխատանքների հիմնական մասն ավարտվել է: Սակայն ես խնդիր եմ դրել մինչեւ ժամը 24:00-ն նորից զննել վթարի վայրը, յուրաքանչյուր սանտիմետրը»,- ասել է նա:
ԱԻՆ ղեկավարը հայտնել է, որ տեղական ժամանակով ժամը 24:00-ին փրկարարները կսկսեն համագործակցել ՌԴ ՔԿ-ի եւ Միջազգային ավիացիոն հանձնաժողովի հետ: