Թբիլիսիում վառվում է մայր տաճարը
ՄիջազգայինԹբիլիսիում կիրակնօրյա պատարագի ժամանակ Սուրբ Երրորդության տաճարում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջները և փրկարարները շտապ տեղահանել են բոլորին, հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես տեղեկացրել է Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների գործակալության տնօրեն Զվիադ Կացաշվիլին, հրդեհը բռնկվել է տաճարի ներքնահարկում, որտեղ գտնվում է տպագրատունը: Ծուխը տարածվել է տաճարի ողջ շինությունում և կից տարածքում:






