Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա այցելությունից
ՄիջազգայինԻսրայելի Ազգային անվտանգության խորհրդին առընթեր հակաահաբեկչական բյուրոն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Թուրքիա այցելությունից՝ կապված ահաբեկչությունների սպառնալիքի հետ: Այս մասին ասված է Իսրայելի վարչապետի աշխատակազմի հրապարակած հայտարարությունում:
«Թուրքիայի զբոսաշրջային շրջաններում եւ մարդկանց կուտակման վայրերում հարձակումների աճի, ներառյալ Ստամբուլում մարտի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով իսրայելցիներ զոհվեցին եւ վիրավորվեցին, ինչպես նաեւ ապագայում ահաբեկչությունների հնարավորության հետ կապված՝ Հակաահաբեկչական բյուրոն բարձրացնում է նախազգուշացման մակարդակը եւ խորհուրդ տալիս զերծ մնալ Թուրքիա այցելությունից»,- ասված է փաստաթղթում:
Ըստ ՏԱՍՍ-ի, Թուրքիա այցելության շուրջ վտանգավորության մակարդակը չորրորդից՝ հարձակումների «պոտենցիալ սպառնալիքից» հասցվել է երրորդ մակարդակի՝ «կոնկրետ վտանգ»:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում երեքը՝ իսրայելցիներ: 39 վիրավորից 10-ը նույնպես Իսրայելի քաղաքացիներ են: