Թուրքիայի 7 շրջաններում պարետային ժամ է հայտարարվել
ՄիջազգայինԹուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հաղորդել է երկրի հարավ-արեւելյան յոթ շրջաններում շուրջօրյա պարետային ժամ սահմանելու մասին:
Ավելի վաղ Ալան հայտարարել էր երեք շրջաններում՝ Յուքսեկովում, Շըրնաքում եւ Մարդինի Նուսայբինում Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ հակաահաբեկչական նոր գործողություն սկսելու մասին, ինչից հետո տեղի իշխանություններն անժամկետ պարետային ժամ էին հայտարարել:
«Շուրջօրյա պարետային ժամը գործում է Շըրնաք քաղաքում եւ հարավ-արեւելյան 7 շրջաններում»,- հայտարարել է նախարարը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նա հաղորդել է, որ շուրջ 200 հազար ոստիկաններ քրդերի շրջանում տարածված Նովրուզ տոնի ընթացքում ապահովելու են հասարակական կարգի պահպանումը, որը նշվում է մարտի 20-21-ին: