Դոնի Ռոստովում կործանված Boeing-ի ձայնային ինքնագրիչը լրջորեն վնասվել է
ՄիջազգայինԴոնի Ռոստովում կործանված Boeing ուղևորատար օդանավի ձայնային ինքնագրիչ սարքը լրջորեն վնասվել է, ընթանում են դրա վերականգնման աշխատանքները: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Միջպետական ավիացիոն կոմիտեի փոխղեկավար Սերգեյ Զայկոն:
Վերջինիս խոսքով` վնասվել է ձայնային ինքնագրիչ սարքի մալուխը, և այժմ վերականգնողական աշխատանքներ են տարվում: Իսկ պարապետրիկ ինքնագրիչի տվյալների որակն ավելի լավն է:
«Պարամետրիկ արձանագրիչ սարքը վերծանվել է, ուսումնասիրվում է հիշողության մոդուլը: Տեղեկատվությունը պատճենահանվել է, որակը լավն է: Սարքն աշխատել է մինչև գետնին բախվելու պահը: Կարելի է ասել, որ ձայնագրությունն առկա է», - աղբյուրը մեջբերում է Զայկոյի խոսքը:
Նախօրեին Ռոստովի օդանավակայանից կիլոմետրեր հեռավորությամբ կործանված օդանավի բոլոր 55 ուղևորները և անձնակազմի 7 անդամները զոհվել են: FlyDubai ավիաընկերությանը պատկանող օդանավը կատարում էր Դուբայ-Դոնի Ռոստով չվերթը: