Անկարայում գերմանական դպրոցը չի գործի մինչև ապրիլ
ՄիջազգայինԹուրքիայում գերմանական ներկայացուցչությունների նկատմամբ հնարավոր սպառնալիքի առկայության պատճառով գերմանական ուսումնարանները մարտի 21-ին ևս փակ կլինեն:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Անկարայում Գերմանիայի դեսպանությանը կից գործող Ernst Reuter դպրոցի պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ դպրոցը մարտի 21-ից մինչև ապրիլի 1-ը փակ է լինելու: Գրության մեջ, սակայն, այս որոշման դրդապատճառների մասին որևէ տեղեկություն չի նշվում: