Google-ը կապահովի Կուբայի մուտքը լայնաշերտ Համացանց. Օբամա
ՄիջազգայինGoogle կորպորացիան պատրաստվում Է ընդլայնել Համացանցից օգտվելու Կուբայի հնարավորությունները, ինչպես նաեւ կղզում կտեղադրի Wi-Fi-ին անլար մուտքի լրացուցիչ կետեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, մարտի 21-ին Հավանայից ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Նա հայտնել է, որ այցի ընթացքում պատրաստվում Է հայտարարել այն մասին, որ Google-ը Կուբայում Wi-Fi մուտքի կետեր տեղադրելու եւ կղզին լայնաշերտ Համացանցով ապահովելու համաձայնություն ունի»,-նշել Է նա:
ԱՄՆ-ի նախագահը մարտի 20-ին պատմական այց Է սկսել Կուբա՝ երկկողմ հարաբերությունների նորմալացման գործընթացի շրջանակներում: Միացյալ Նահանգների նախագահը Կուբայում կմնա մինչեւ մարտի 22-ը: Նրան ուղեկցում են պետքարտուղար Ջոն Քերին եւ ձեռնարկատերերից ու Կոնգրեսի 40 անդամներից բաղկացած պատվիրակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: