Թուրք ոստիկանը Նուսայբինում քուրդ զինյալների պայթուցիկի զոհն է դարձել
ՄիջազգայինԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին գավառում, որտեղ գործում է փողոց դուրս գալու արգելքը, թուրքական զինված ուժերը շարունակում են գործողությունները Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հերթական գործողություններից մեկի ժամանակ քուրդ զինյալներն ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել, ինչի հետևանքով թուրք ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է: Չնայած հիվանդանոցում բժիշկների միջամտությանը, ոստիկանի կյանքը փրկել չի հաջողվել: