Յացենյուկը կարող է հրաժարականի մասին հայտարարել մարտի 23-ին
ՄիջազգայինՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համաձայնել է հրաժարական տալ՝ պայմանով, որ կառավարությունում կմնան ՆԳ նախարար Արսեն Ավակովը եւ արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
Այս մասին գրում է ուկրաինական «Ապոստրոֆ»-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:
Ամենայն հավանականությամբ, Յացենյուկը հրաժարականի մասին կհայտարարի մարտի 23-ին, կառավարության նիստի ժամանակ:
Բացի այդ, ըստ պարբերականի, հենց այդ օրը կկայանա Պորոշենկոյի կուսակցության համագումարը: Ծրագրվում է, որ այդ ընթացքում պատվիրակները կսատարեն գործադիրի ղեկավարի պաշտոնում Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի թեկնածությունը: