Բելգիայում պայթյուն է որոտացել նաև մետրոյի կայարանում
ՄիջազգայինԲրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից հետո հայտնի է դարձել, որ պայթյուն է որոտացել նաև քաղաք մետրոյի «Մաալբեք» կայարանում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով The Guardian պարբերականը, մետրոյի կայարանին շատ մոտ են գտնվում Եվրամիության կառույցները:
Բրյուսելի միջհամայնքային տրանսպորտային ընկերությունը (STIB) հայտնել է, որ երկրում մետրոյի ողջ համակարգը փակվել է: Երկրի կառավարությունը որոշում է կայացրել Բելգիայում հայտարարել տագնապի ամենաբարձր մակարդակ: