Բրյուսելում տարհանել են խորհրդարանի շենքում եւ վարչապետի գրասենյակում գտնվող մարդկանց
ՄիջազգայինԲելգիայի մայրաքաղաքում տարհանել են երկրի վարչապետի գրասենյակի եւ Բելգիայի համերկրային խորհրդարանի շենքերում գտնվող մարդկանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Belga գործակալությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարությունն իր աշխատակիցներին պատվիրել Էր չլքել աշխատատեղերը եւ տները Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի երկու կայարաններում իրականացված պայթյուններից հետո: Այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:
Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ-ի օրենսդիր մարմինն աշխատում Է սովորական ռեժիմով:
Ավելի վաղ մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում: Բելգիայի իշխանություններն այդ պայթյուններն արդեն որակել են որպես ահաբեկչական գործողություն. երկրում տագնապի մակարդակը բարձրացվել Է մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: