Բրյուսելում տեղի է ունեցել երեք պայթյուն՝ երկուսը՝ օդանավակայանում, մեկը՝ մետրոյում. վարչապետ
ՄիջազգայինԲրյուսելում տեղի Է ունեցել երեք պայթյուն՝ երկուսը՝ օդանավակայանում, մեկը՝ մետրոյում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտարարել է Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը:
Նա նաեւ ահաբեկչական գործողությունները որակել Է կույր, նողկալի եւ մահացու: «Մեր երկրում այսօր տեղի են ունեցել կույր, նողկալի եւ մահացու ահաբեկչական գործողություններ: Կատարվել Է երկու հարձակում՝ Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի Մաելբեկ կայարանում»,-ասել Է նա:
Միշելի խոսքով՝ զոհվածների ստույգ թիվը դեռեւս չի պարզվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: