Տեսախցիկները գրանցել են մահապարտին, որն իրեն պայթացրել է Բրյուսելի օդանավակայանում
ՄիջազգայինԲրյուսելի օդանավակայանում իրեն պայթեցրած մահապարտը հայտնվել Է տեսահսկման խցիկների գրանցումներում, տեղեկացնում է բրիտանական Daily Mail թերթը:
Հրատարակության տվյալներով՝ տեսագրության մեջ արձանագրվել է այն պահը, երբ ահաբեկիչը գործի Է դնում պայթուցիկ սարքը, որը թաքցված Էր «մահապարտի գոտու մեջ»:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս ավելի քան 150-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: