Քերրին բոլոր երկրներին կոչ է արել պայքարել ծայրահեղականության դեմ
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ընդգծել է ծայրահեղականության դեմ պայքարում բոլոր երկրների մշտական եւ համաձայնեցված համագործակցության անհրաժեշտությունը: Ըստ Reuters-ի, այս մասին նա հայտարարել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Gazeta-ի փոխանցմամբ, զրույցի ընթացքում նախարարները պայմանավորվել են մշտական կապի մեջ մնալ Բրյուսելի ահաբեկչությունների հետաքննության հարցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման աշխարհի բոլոր պետություններին կոչ էր արել միավորվել՝ ահաբեկչությանը հաղթելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում երեք պայթյուն է որոտացել, արդյունքում ավելի քան 30 մարդ է զոհվել, շուրջ 230 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: