Բելգիայում տարհանում է իրականացվել Տիանժի ատոմային էլեկտրակայանում
ՄիջազգայինԲելգիայում տարհանում Է իրականացվել Տիանժի ատոմային Էլեկտրակայանում:
Այդ մասին հաղորդվում է HLN տեղական թերթի կայքում:
Տարհանումը կապված Է արդյոք մարտի 22-ի առավոտյան երկրում կատարված ահաբեկչական գործողությունների հետ, թե պլանավորված Է, հասկանալի չԷ:
Տիանժի ատոմային Էլեկտրակայանը Բելգիայի խոշորագույն ատոմակայաններից մեկն է, որը գտնվում Է երկրի արեւելքի Լիեժի նահանգում:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս ավելի քան 150-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:
Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: