Միշել Լեգրանը բելգիացի ժողովրդին իր զորակցությունն է հայտնել
ՄիջազգայինՀայկական ծագումով ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը անդրադարձել է Բրյուսելի ահաբեկչությանը:
Երաժիշտը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով իր ցավակցությունը:
«Միշել Լեգրանը և նրա թիմը հայտնում են իրենց ողջ զորակցությունը բելգիացի ժողովրդին և Բելգիային: Մենք այնտեղ ենք եղել մի քանի շաբաթ առաջ: Հաջողություն բոլորիդ»,-նշված է Լեգրանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: