Էյֆելյան աշտարակը եւ Բրանդենբուրգյան դարպասները լուսավորել են Բելգիայի դրոշի գույներով
ՄիջազգայինՓարիզի Էյֆելյան աշտարակը եւ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները մարտի 22-ի երեկոյան լուսավորել են Բելգիայի դրոշի գույներով՝ սեւ, դեղին եւ կարմիր, ի նշան Բելգիայի հետ համերաշխության, որը ենթարկվել Է ահաբեկչական գերոհների:
Համանման գույներով են լուսավորվել նաեւ «Բուրջ Խալիֆա» 828-մետրանոց երկնաքերը Դուբայում եւ թագավորական պալատն Ամստերդամում:
Բելգիայի դրոշի գույներով կլուսավորվի նաեւ Առեւտրի համաշխարհային կենտրոնի համալիրի գլխավոր երկնաքերը Նյու Յորքում: Համապատասխան կարգադրությունն արել Է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն: Նաեւ խոնրահված Է դրոշը Սպիտակ տան վրա Վաշինգտոնում:
Մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի «Մալբեկ» կայարանում որոտացել են մի շարք պայթյուններ: Դրա հետեւանքով զոհվել Է 34 մարդ: Մետրոյի «Մալբեկ» կայարանում պայթյունի զոհ Է դարձել 20 մարդ, եւս 14-ն սպանվել Է օդանավակայանում կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով, օդանավակայան, որը գտնվում Է Բելգիայի մայրաքաղաքի մերձակա Զավենտեմ քաղաքում:
Իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչական գործողություն: Թագավորությունում եռօրյա սուգ Է հայտարարված:
