Թուրքիայի ԱԳՆ-ն հորդորել է քաղաքացիներին չմեկնել Բրյուսել
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին խուսափել Բրյուսել մեկնելուց: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը: Միաժամանակ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից Բելգիայի մայրաքաղաքում բնակվող թուրքերին հորդորել է դուրս չգալ փողոց և մնալ ապահով վայրերում: