Սիրիական բանակի ջոկատները մտել են Պալմիրայի արվարձան
ՄիջազգայինՍիրիայի կառավարական բանակի առաջապահ ջոկատները մտել են Պալմիրա պատմական քաղաքի արվարձան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հաղորդել Է «Ալ Ջումհուրիա» թերթը:
Նրա տվյալներով՝ «սիրիական բանակը հասել Է Պալմիրա պատմահնագիտական համալիրի ծայրամաս, որը գտնվում Է քաղաքի Թադմոր արվարձանում»:
Թադմորի նկատմամբ հսկողություն հաստատելու համար կառավարական ուժերի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժերի միջեւ մարտեր Էին ընթանում վերջին մի քանի ամսվա ընթացքում:
Պալմիրան ԻՊ-ի կողմից գրավվել Էր անցյալ տարվա ամռանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: