FlyDubai-ն սկսել Է նախնական փոխհատուցումների վճարումը ավիաաղետից զոհվածների հարազատներին
ՄիջազգայինFlyDubai ավիաընկերությունը ձեռնամուխ Է եղել մարտի 19-ին Դոնի Ռոստովում ավիաաղետի հետեւանքով զոհվածների հարազատներին նախնական վճարումների իրականացմանը՝ 135 հազար ռուբլու չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ապահովագրորդների համառուսաստանյան միության (ԱՀՄ) նախագահ Իգոր Յուրգենսը:
Նրա խոսքով՝ վթարի պատճառների հետաքննության եւ զոհվածների հարազատներին վճարումների կազմակերպման շտաբ Է մտել ԱՀՄ-ի խորհրդատուն: «Մեր խորհրդատուն մեզ ծանուցել Է, որ զոհվածների հարազատների դիմումների հիման վրա արդեն սկսվել են իրականացվել առաջին նախնական վճարումները՝ 135 հազար ռուբլու չափով»,- ասել Է նա:
Յուրգենսի խոսքով՝ պարզեցված սխեմայով նախնական վճարումները տարածված պրակտիկա են նման տեսակի վնասների կարգավորման ժամանակ, միջոցները նախատեսված են հուղարկավորության կազմակերպման համար: «Ներկայում պատրաստվում Է ապահովագրական վճարումների պլանը»,- հավելել Է նա: