ՌԴ տարածքում զինված խմբավորում ստեղծած ադրբեջանցու նկատմամբ միջազգային որոնում է հայտարարվել
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները Ինտերպոլով միջազգային որոնում են հայտարարել Ռուսաստանի տարածքում զինված խմբավորում ստեղծելու մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացի Սամիր Խանմամեդովի նկատմամբ:
Այս մասին տեղեկությունը զետեղված է Ինտերպոլի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ Բաքվում ծնված Սամիր Խանմամեդովը (ծնվ. 1984 թ.) մեղադրվում է ՌԴ-ում անօրինական զինված խմբավորման ստեղծմանը մասնակցության մեջ: Քանի որ նա փախել է Ռուսաստանից, իրավապահ մարմինները միջազգային որոնում են հայտարարել եւ նրան ձերբակալելու խնդրանքով դիմել Ինտերպոլ: