Սիրիական բանակը հսկողության տակ է վերցրել Պալմիրայի պատմական մասը
ՄիջազգայինՍիրիայի կառավարական բանակը հսկողության տակ Է վերցրել Պալմիրա քաղաքի պատմական մասը (Թադմոր):
«Սիրիական բանակը հրաձգային զենքի օգնությամբ հսկողության տակ Է վերցրել Թադմոր պատմական քաղաքը»,- Sputnik գործակալությանը հայտնել Է բրիգադի գեներալը: Դրանով իսկ նա ընդգծել Է, որ դրա համար ավիահարվածներ չեն պահանջվել, նշում Է գործակալությունը:
Պալմիրան, որի հին ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց օբյեկտներից մեկն են Սիրիայում, զինյալների հսկողության տակ Էր անցել մայիսի կեսերին: Քաղաքը թողնելուց առաջ սիրիական բանակը տարհանել Էր նրա բնակիչների մեծ մասին եւ Պալմիրայի կենտրոնական թանգարանի առավել արժեքավոր պատմական մասունքները:
Քաղաքի զավթումից հետո ոչնչացման սպառնալիքի տակ Էին հայտնվել հին ավերակներն ու տաճարները: