ՌԴ զինվորականները հաստատել են Սիրիայում ռուսական հատուկ ուժերի ներկայությունը
ՄիջազգայինՍիրիայի տարածքում իսկապես տեղակայված է ռուսական հատուկ ուժերի ստորաբաժանում:
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է Սիրիայում ՌԴ զորամիավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը:
Նա նշել է, որ իրենք լուծում են հատուկ խնդիրներ: Դվորնիկովը շեշտել է, որ նմանատիպ խնդիրներ են իրականացնում նաև ԱՄՆ-ի և այլ երկրների զինված ուժերը: Նա նաև հավելել է, որ ռուս զինվորական խորհրդականներն աջակցում են սիրիացի գործընկերներին` ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններ պլանավորելու և իրականացնելու հարցում:
Դվորնիկովն ընդգծել է, որ Սիրիայում զինադադարը, ընդհանուր առմամբ, պահպանվում է: