Դոնի Ռոստովի օդանավակայանը փակվել է. հայտնաբերվել է կասկածելի իր
ՄիջազգայինԴոնի Ռոստովի օդանավակայանը փակվել, իսկ այնտեղ գտնվող անձինք տարհանվել են, պայթյունի ենթադրյալ կասկածի պատճառով:
Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն, օդանավակայանում հայտնաբերվել է կասկածելի իր:
Ռուսաստանի իրավապահ մարմիններից հայտնել են, որ փակվել են նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհները: Դեպքի մանրամասները ճշտվում են: