Արգենտինայի նախագահը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նոր փուլ սկսելու մասին
ՄիջազգայինԱրգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հայտարարել է ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերություններում նոր փուլի մեկնարկի մասին:
Ինչպես հաղորդում է «Ռիո Նովոստին», ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Մակրին նշել է, որ այս նոր փուլը բնութագրվում է հասունությամբ և կառուցողականությամբ:
Մակրին նաև շեշտել է, որ Օբամայի հետ հանդիպմանը քննարկել են Արգենտինայում աղքատության դեմ պայքարի, կրթության և տեխնոլոգիաների զարգացման հարցերը:
Արգենտինայի նախագահը նաև բարձր է գնահատել Բարաք Օբամայի նախաձեռնությունը Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Ես ողջունում եմ նախագահ Օբամայի այցը Կուբա, ով ազատության խորհրդանիշը բերեց այդ երկիր: Հիմա առավել ակնհայտ է, որ յուրաքանչյուր կուբացի հնարավորություն ունի որոշելու իր երկրի ապագան»,- նշել է Մաուրիսիո Մակրին: