Բելգիայի դատախազությունը հերքում է ահաբեկչի արտաքսման մասին տվյալները. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԲելգիայի դատախազությունը հերքում է Թուրքիայի կողմից Բրյուսելում ահաբեկչություն իրականացրածներից մեկի արտաքսման մասին տվյալները:
Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Բրյուսելում ահաբեկչության մեջ կասկածվող ենթադրյալ ահաբեկիչներից մեկը Թուրքիայից արտաքսվել է 2015 թվականի հունիսին:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում: Պայթուցիկները գործի են դրել մահապարտ ահաբեկիչները: Երրորդ պայթյունը որոտացել Է մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 31 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 230-ը: Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ: Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Բելգիայ ում պահպանվում է տագնապի չորրորդ աստիճանը: Մարտի 22-ին դադարեցվել էր հասարակական տրանսպորտի աշխատանքը, Բրյուսելի օդանավակայանը հետաձգել էր բոլոր չվերթները: