Եմենում համաձայնել են ապրիլի 10-ից դադարեցնել ռազմական գործողությունները
ՄիջազգայինԵմենում հակամարտող կողմերը համաձայնության են եկել ապրիլի 10-ից ռազմական գործողությունները դադարեցնելու մասին:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Իսմայի ուլդ Շեյխ Ահմեդը:
Նրա խոսքով, հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կվերսկսվեն ապրիլի 18-ին, Քուվեյթում: Դիվանագետը հստակեցրել է, որ դրանք կլինեն ուղղակի եւ կանցկացվեն ընդլայնված օրակարգով: Նա կողմերից դիրքորոշումներն արտահայտող փաստաթուղթ է սպասում մինչեւ ապրիլի 3-ը:
«Նախագահի Հադիի եւ Էր Ռիադում Եմենի պաշտոնական անձանց, «Անսար Ալլահ»-ի եւ Սանայի Համընդհանուր ժողովրդական կոնգրեսի պատվիրակությունների հետ ակտիվ խորհրդակցությունների արդյունքում հաճույքով հայտարարում եմ, որ հակամարտող կողմերը համաձայնության են եկել ռազմական գործողությունները դադարեցնելու մասին՝ սկսած ապրիլի 10-ի կեսգիշերից, խաղաղ բանակցությունների նոր փուլի մեկնարկի նախաշեմին, որոնք կայանալու են Քուվեյթում, ապրիլի 18-ին»,- ասել է դիվանագետը: