Մերկելն ու Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել
ՄիջազգայինԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գերմանական կողմի նախաձեռնությամբ իրականացված հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննադատել են Թուրքիայում և Բելգիայում իրականացված վերջին ահաբեկչական հարձակումները` վերահաստատելով ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են նաև փախստականների խնդիրը` համոզմունք հայտնելով, որ այն պետք է կարգավորվի բոլոր կողմերի համար ձեռնտու պայմաններով: