Օբաման տանգո Է պարել Արգենտինայի նախագահի կազմակերպած ընդունելության ժամանակ
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա տիկին Միշելը տարբեր պարընկերների հետ արգենտինական տանգո են պարել Բուենոս Այրեսում Արգնետինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի կազմակերպած ընդունելության ժամանակ, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով Associated Press-ին:
Միացյալ Նահանգների ղեկավարը նախ հրաժարվել Է պարել այն աղջկա հետ, որը նրան պարի Է հրավիրել ճաշկերույթի ժամանակ, սակայն որոշ ժամանակ անց համաձայնել Է եւ իր պարընկերուհու հետ մի քանի կրքոտ պարադարձեր կատարել պարահարթակին: Նրա կինն այդ ժամանակ պարում Էր մեկ այլ մարդու հետ:
Օբաման պաշտոնական այցով Արգենտինա Է ժամանել մարտի 23-ին: Դա ԱՄՆ-ի ղեկավարի առաջին այցն Է լատինամերիկյան երկիր վերջին 19 տարվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: