Ոստիկանությունը գործողություն է անցկացնում Բրյուսելի կենտրոնում, ձերբակալվել է մեկ մարդ
ՄիջազգայինՈստիկանական գործողություն Է անցկացվում Բրյուսելի կենտրոնական մասի Իսկել խճուղու շրջանում:
Այդ մասին հայտնել Է RTBF հեռուստաալիքը: Մեկ մարդ ձերբակալվել Է:
«Ոստիկանական գործողություն Է անցկացվում Բրյուսելի կենտրոնի Իսկել խճուղու շրջանում՝ Մատոնժ թաղամասում, որտեղ ապրում են Հասարակածային Աֆրիկայից զգալի թվով եկվորներ: Մեկ մարդ ձերբակալվել Է, նրա BMW ավտոմեքենան զննվում Է ոստիկանության կողմից: Գործողության անցկացման շրջանն արգելափակված Է, սահմանվել Է անվտանգության պարագիծ»,-նշել Է հեռուստաալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: