ԱՄՆ-ն Ճապոնիայում նոր կործանիչներ կտեղակայի
ՄիջազգայինԱՄՆ ռազմական ղեկավարությունը պատրաստվում է մինչև 2017թ-ի հունվարը Ճապոնիայում տեղակայված ամերիկյան Իվակունի ռազմաբազան համալրել F-35 կործանիչներով:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, ներակյում այդ կործանիչները գտնվում են Արիզոնա նահանգում տեղակայված ռազմական օդակայանում:
Ճապոնական NHK հեռուստաընկերությունը հաղորդում է, որ այս քայլը պայմանավորված է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի` Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ամերիկյան ռազմական ներկայությունը մեծացնելու ծրագրի շրջանակներում: